7-ամյա հայուհին Թուրքիայում անցկացված «Մինի միսս Տիեզերք 2019» մրցույթի հաղթող է ճանաչվել

MasterNews

Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում բնակվող Անջելինա Մկրտչյանը գեղեցկության, նորաձեւության ու տաղանդի «Մինի միսս Տիեզերք 2019» փառատոնի հաղթող է ճանաչվել։ Փառատոնն անց է կացվել Թուրքիայում: Այս մասին հաղորդում է «Кубань 24» հեռուստաալիքը։

Փոքրիկ հայուհին ժյուրիի առաջ ներկայացել է երեկոյան զգեստով, ազգային եւ սպորտային հագուստներով։ Ժյուրիի կազմում հայտնի դիզայներներ, մշակութային գործիչներ եւ շոու բիզնեսի ներկայացուցիչներ են եղել։

«Շատ էի հուզվում, ցանկանում էի հաղթել ու հաղթեցի»,- հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է 7-ամյա Անջելինան։

«Մինի միսս Տիեզերք 2019» մրցույթն անց է կացվել իտալական ծագումով ֆրանսիացի աշխարհահռչակ դիզայներ Պիեր Կարդենի հովանավորության ներքո, որը հաղթողի հավակնորդների շարքում նկատել է փոքրիկ հայուհուն եւ նրան Փարիզ հրավիրել։

Անջելինա Մկրտչյանը, չնայած մրցույթին մասնակցությանը, գերազանցությամբ է ավարտել առաջին դասարանը եւ լավագույն աշակերտուհի է ճանաչվել: Փոխանցում է rusarminfo.ru-ն

http://armtimes.com

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՃՏՊ Մյասնիկյան-Բագարան ավտոճանապարհին

Հունիսի 6-ին, ժամը 13:04-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Մյասնիկյան-Բագարան ավտոճանապարհի 34-րդ կմ-ի մոտակայքում «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […]
Share
Instagram
Telegram