Վրաստանի լեռներում ուղղաթիռ է կործանվել․ կան զոհեր

MasterNews

Վրաստանում «Ավիատոր պլյուս» կազմակերպության ուղղաթիռի կործանման հետեւանքով առնվազն 3 մարդ է զոհվել՝ օդաչուն ու երկու ուղեւոր։ Դեպքը տեղի է ունեցել Մցխեթա-Մթիանեթի մարզում։

Հաղորդվում է, որ «Ավիատոր պլյուս» կազմակերպությունը պատկանում է Adjaragroup-ին, որը զբաղվում է հյուրանոցային բիզնեսով։ Ուղղաթիռը ուղեւորվելիս է եղել Rooms Hotel Kazbegi հյուրանոց։ Ուղեւորների ազգությունը դեռեւս պարզ չէ։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունում գործ է հարուցվել։ Պատահարի մեղավորին սպառնում է 6-10 տարի ազատազրկում։

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Սանկտ Պետերբուրգում մեկնարկեց Փաշինյան-Պուտին հանդիպումը

Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Կոնստանտինյան» պալատում մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` հանդիպման սկզբում տեղի ունեցավ երկու երկրների […]
Share
Instagram
Telegram