Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Շվեդիայի վարչապետին Շվեդիայի Ազգային տոնի առթիվ

MasterNews

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Շվեդիայի Թագավորության վարչապետ  Չելլ Ստեֆան Լյուվենին Շվեդիայի Ազգային տոնի առթիվ: Ինչպես«Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Շվեդիայի բարեկամ ժողովրդին՝ Շվեդիայի Թագավորության Ազգային տոնի առ­թիվ։

Հայաստանի և Շվեդիայի միջև հաստատված բարեկամական կապերը, որոնք խարսխված են ընդհանուր արժեքների և փոխադարձ վստահության վրա, ամուր հիմք են ստեղծում փոխշահավետ համագործակցություն ծավալելու հա­մար։

Մեծապես արժևորում ենք Շվեդիայի ակտիվ աջակցությունը Հայաս­տա­նում ընթացող ժողովրդավարական գործընթացներին՝ հաշվի առնելով Ձեր երկրի մեծ փորձն այս կարևոր ոլորտում։

Բարձր գնահատելով Շվեդիայի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդ­լայն­ված գործընկերության մասին համաձայնագրի վավերացումը՝ լիահույս ենք, որ այն նոր հնարավորություններ կընձեռի երկկողմ հարաբերությունների օրակարգը նոր ծրագրերով ու նախաձեռնություններով համալրելու համար»։

http://lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Գողություններ մեքենայի ապակին կոտրելու միջոցով, մայրաքաղաքի ոստիկանների բացահայտումը

Հունիսի 3-ին Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հաղորդվել էր, որ նույն օրը երեկոյան անհայտ անձը Ազատության պողոտայում կայանված «Տոյոտա Կորոլա» մեքենայի ապակին կոտրել ու սրահից գողացել է […]
Share
Instagram
Telegram