Մնացականյան-Մամեդյարով հանդիպման օրվա և տեղի մասին հայտարարություն կարվի առաջիկայում

MasterNews

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպման մանրամասների` օրվա, տեղի մասին հայտարարություն կարվի շատ շուտով. կողմերն այն կանեն միաժամանակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց Մնացականյանը` անդրադառնալով հարցին, թե երբ է սպասվում հանդիպում:

«Մենք գործում ենք բաց, թափանցիկ ու պարզ: Կա համաձայնություն, որ մենք նախանշված օրը և ժամին կանենք այդ հայտարարությունը: Կարող եմ ասել, որ մոտենում է այն օր, որ այդ հայտարարությունը արվի»,-ասաց նախարարը:

Նա շեշտեց, որ նախընտրում եմ հարգել բոլոր կողմերին` բանակցող մյուս կողմին և համանախագահներին և պայմանավորվածությանը հավատարիմ լինել: Մոտենում է այն պահը, երբ այդ մասին հայտարարությունը կարվի:

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպմանը, Մնացականյանն ասաց, որ նման հարց այս պահին չկա:

http://lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հուլիսի 4-ին կընդունի Վլադիմիր Պուտինին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հուլիսի 4-ին կընդունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Իտալիա Ռուսաստանի պետության ղեկավարի այցի ժամանակ: Ինչպես Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով պապի […]
Share
Instagram
Telegram