Մարտի 1-ի գործով ձերբակալված Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել

MasterNews

Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում ձերբակալված ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին շտաբի պետ, գնդապետ Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով):

Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ հավելելով, որ Պետրոսյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:

Նրա պաշտպանը երեկ բողոքարկել է Պետրոսյանին ձերբակալելու որոշումը:

Հիշեցնենք, որ Զաքար Հովհաննիսյանը 2008թ. մարտի 2-ին` ժամը 02-ին անգիտակից վիճակում տեղափոխվել է Երեւանի թիվ 3 կլինիկական հիվանդանոց`որովայնի հրազենային վնասվածքով։ Վիրահատության ընթացքում արձանագրվել է նրա կենսաբանական մահը։

Դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Զաքար Հովհաննիսյանի դիակի վրա հայտնաբերվել է հրազենային մուտքի անցք որովայնի առաջնային մակերեսին`էպիգաստրալ շրջանում, լյարդի, ստոծանու եւ ձախ թոքի ստորին բլթի, գոտկային մկանի միջանցիկ վնասվածքներ, գոտկային ձախ կեսի հետին մակերեսի արյունազեղում, որոնք հետևանք են գնդակով լիցքավորված հրազենից արձակված կրակոցի ներգործության: Զաքար Հովհաննիսյանի մահվան պատճառ է հանդիսացել արյան սուր կորուտը: Դիահերձման ժամանակ Զաքար Հովհաննիսյանի մարմնից հանվել է 9 մմ տրամաչափի 1 գնդակ: Դատաձգաբանական փորձաքննության եզրակացության համաձայն՝ նշված գնդակը գործարանային արտադրության 9մմ տրամաչափի փամփուշտի մաս կազմող կրակված գնդակ է: Իսկ նման փամփուշտները նախատեսված են «ՊՄ» (Մակարով) եւ «ԱՊՍ» ատրճանակների համար:

http://armtimes.com

Տաթեւ Խաչատրյան

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Աթլետ Լևոն Աղասյանը դարձել է միջազգային մրցաշարի հաղթող

Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Լևոն Աղասյանը դարձել է միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հունաստանի մայրաքաղաք կայացած միջազգային մրցաշարում եռացատկորդ Լևոն Աղասյանը գրանցելով 16.50 մետր […]
Share
Instagram
Telegram