Մարդը դուրս է գալիս հրապարակ և իրեն երկրի ղեկավար հայտարարում, դա նորմա՞լ է

MasterNews

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծիք է հայտնել Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի մասին, որն ամիսներ առաջ իրեն երկրի նախագահ է հռչակել:

Պուտինն ասել է, որ Գուայդոն համակրելի մարդ է, նրան նորմալ, լրիվ չեզոք է վերաբերվում, հայտնում է Ինտերֆաքսը:

«Բայց եթե կիրառության մեջ դնենք իշխանության գալու այդ միջոցը՝ մարդը դուրս է գալիս հրապարակ, աչքերը երկինք հառում և աստծո առաջ իրեն երկրի ղեկավար հայտարարում: Դա նորմա՞լ է, թե ոչ: Այդ դեպքում քաոս կլինի ողջ աշխարհում», – ասել է Պուտինը:

Պուտինն առաջարկել է, որ նման ձևով նախագահ ընտրեն ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, վարչապետ ընտրեն Մեծ Բրիտանիայում: «Ցանկանում եմ հարցնել նրանց, ովքեր աջակցում են՝ ցնորվե՞լ եք: Հասկանու՞մ եք՝ ինչի կհանգեցնի դա: Կանոններ պե՞տք է լինեն, թե ոչ», – ասել է Պուտինը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Վրաստանի լեռներում ուղղաթիռ է կործանվել․ կան զոհեր

Վրաստանում «Ավիատոր պլյուս» կազմակերպության ուղղաթիռի կործանման հետեւանքով առնվազն 3 մարդ է զոհվել՝ օդաչուն ու երկու ուղեւոր։ Դեպքը տեղի է ունեցել Մցխեթա-Մթիանեթի մարզում։ Հաղորդվում է, որ […]

Կարդացեք նաև

Share
Instagram
Telegram