ՃՏՊ Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհին. վարորդն հոսպիտալացվել է

MasterNews

Հունիսի 6-ին, ժամը 03:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզում՝ Վեդի-Վանաշեն ավտոճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ.Ժ., ծնված 1990 թ.) բախվել է բետոնե էլեկտրական սյանը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Տ.Ժ.-ն հոսպիտալացվել է Վեդու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Շահումյան գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Հունիսի 6-ին, ժամը 04:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու […]
Share
Instagram
Telegram