Ճանապարհահատվածի փլուզում Կապան քաղաքում

MasterNews

Հունիսի 6-ին, ժամը 09:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբուրջ թաղամասի սկզբնամասում՝ ավտոճանապարհի մոտակայքում, ակտիվացել է սողանք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Բաղաբուրջ թաղամասի Ազատամարտիկների փողոցում տեղի է ունեցել ճանապարհահատվածի փլուզում, ինչի հետևանքով առաջացել է փոս (երկարություն՝ 3 մ, լայնություն՝ 0,7 մ խորություն՝ 1,2 մ):

Փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքը:

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 25 մլն եվրո լրացուցիչ աջակցություն

Եվրամիությունը նախորդ տարիների համեմատ ավելացրել է Հայաստանին տրվող աջակցության չափը: Բացի այդ, 2019-ի համար նախատեսել է 25 մլն եվրոյի չափով լրացուցիչ աջակցություն: Այս մասին ԱԺ եվրոպական ինտեգրման […]
Share
Instagram
Telegram