Դրոշմավորման կանոնների խախտմամբ ապրանքների իրացման դեպքերը կապաքրեականացվեն

MasterNews

Ակցիզային դրոշմանիշերով եւ դրոշմապիտակներով չդրոշմավորմած կամ դրոշմավորման կանոնների խախտմամբ ապրանքների իրացման դեպքերի համար կսահմանվեն վարչական պատասխանատվության միջոցներ։

Կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում միաձայն ընդունեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց, որ այն ապրանքները, որոնք դրոշմավորված չեն կամ դրոշմավորված են հին դրոշմապիտակներով կամ դրոշմավորված են այնպես, որ այդ դրոշմապիտակները հնարավոր լինի օգտագործել եւս մեկ անգամ եւ այդ ապրանքների արժեքը չի գերազանցում 50 հազար դրամը, առաջարկվում է վարչական տուգանքի չափը դարձնել 70 հազար դրամ՝ 300 հազարի փոխարեն, իսկ հարկային օրենսգրքով սահմանված չափը թողնել նույնը՝ 500 հազար դրամ․

«Եթե ապրանքների արժեքը գերազանցում է 50 հազար դրամը, բայց չի գերազանցում 200 հազար դրամը, ապա ներկայում քրեական օրենսգրքով սահմանված է տուգանք մինչեւ մեկ միլիոն դրամ, եւ հարկային օրենսգրքով նախատեսված տուգանք՝ ոչ պակաս քան մեկ միլիոն դրամ։ Մենք նշված երկուսի փոխարեն առաջարկում են կիրառել վարչական տուգանք՝ 300 հազարի չափով, իսկ հարկային օրենսգրքով մեկ միլիոն 500 հազարի չափով»,-ասաց նա։

200-ից մինչեւ 500 հազար դրամ ապրանքների համար ներկայում սահմանված  քրեական օրենսգրքով նախատեսված մեկ միլիոն դրամ տուգանքի չափը եւ հարկային օրենսգրքով նախատեսված պատասխանատվության մեկ միլիոն դրամն առաջարկվում է վարչական օրենսգրքով 800 հազար դրամ, իսկ հարկային օրենսգրքով 1միլիոն 500 հազար դրամ դարձնել։

Խաչատրյանը նշեց, որ եթե ապրանքների արժեքը գերազանցում է 500 հազար դրամը, դա համարվում է արդեն խոշոր դեպք է եւ ներկայում քրեական եւ հարկային օրենսգրքում նախատեսված 2.5 միլիոն դրամի տուգանքը անհրաժեշտ է դարձնել 2.7 միլիոն դրամ։

«Այս փոփոխություններով մենք նախ եւ առաջ ապաքրեականացնում ենք, երկրորդ՝ փոքրարժեք խմբերում նվազեցնում ենք պատասխանատվության հանրագումարային չափը,իսկ բարձրարժեք խախտումների դեպքում ավելացնում ենք պատասխանատվության չափը»,- ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հայաստանում բռնության քարոզ իրականացնող ցանկացած մարդ պետք է ստանա կոշտ հակահարված

Այսօր կառավարության նիստում, մինչ օրակարգային հարցերին անցնելը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է երկրում բռնություն քարոզող գործողություններին: Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ […]

Կարդացեք նաև

Share
Instagram
Telegram