Գողություններ մեքենայի ապակին կոտրելու միջոցով, մայրաքաղաքի ոստիկանների բացահայտումը

MasterNews

Հունիսի 3-ին Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հաղորդվել էր, որ նույն օրը երեկոյան անհայտ անձը Ազատության պողոտայում կայանված «Տոյոտա Կորոլա» մեքենայի ապակին կոտրել ու սրահից գողացել է կնոջ պայուսակ, որի մեջ եղել է անձնագիր, մեքենայի տեխանձնագիր և վարորդական իրավունքի վկայական:
Հունիսի 4-ին ստացվում է նոր հաղորդում: Մի մեքենայատեր հայտնում էր, որ Կոմիտասի պողոտայում կայանված «Մերսեդեսի» ապակին կոտրել ու սրահից գողացել են կնոջ պայուսակը, որի մեջ եղել է անձնագիր, բանալիներ և դրամապանակ:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի քրեական հետախույզների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունները կատարել է մայրաքաղաքի բնակիչ 30-ամյա մի տղամարդ: Հետագա միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 5-ին նա ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնները հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՄԱԿ-ի բյուջեին ժամանակին և ամբողջությամբ կատարված անդամավճարների համար Հայաստանը ներառվել է պատվո ցանկում

Հայաստանը ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին ժամանակին և ամբողջությամբ կատարված անդամավճարների համար ներառվել է կազմակերպության պատվո ցուցակում: Հայաստանից բացի,193 անդամ երկրներից այս ցանկում են միայն 48-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` […]
Share
Instagram
Telegram