Բժիշկները Մանվել Գրիգորյանի վիճակը գնահատում են ծանր

MasterNews

ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը նշեց, որ պայքարում են նրա կյանքի համար:

«Շտապ օգնության մեքենայով այս գիշեր են նրան տեղափոխել հիվանդանոց՝ ժամը 1-ի սահմաններում: Մանվել Գրիգորյանն անպայման պետք է համարժեք բուժում ստանա, որպեսզի կյանքին վտանգ չսպառնա»,- նշեց բժիշկը:

Նախկին պատգամավորի փաստաբաններից Արսեն Մկրտչյանը հայտնել էր, որ Մանվել Գրիգորյանին հիվանդանոց են տեղափոխել առողջական վիճակի կտրուկ վատացումից հետո: «Արտերկիր տեղափոխելու մասին այս պահին չենք մտածում, քանի որ հիմա պետք է ամեն ինչ անել՝ կյանքը փրկելու համար»,- շեշտեց Մկրտչյանը:

Հունիսի 3-ին Մանվել Գրիգորյանին «Նաիրի» բժշկական կենտրոնից տեղափոխել էին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, այնուհետև՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

http://yerkirmedia.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Շվեդիայի վարչապետին Շվեդիայի Ազգային տոնի առթիվ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Շվեդիայի Թագավորության վարչապետ  Չելլ Ստեֆան Լյուվենին Շվեդիայի Ազգային տոնի առթիվ: Ինչպես«Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության […]
Share
Instagram
Telegram