22.10.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

ԱՄՆ-ում բժիշկը դիտավորյալ սպանել է 25 հիվանդի. CBS

Օհայոյի նահանգի իշխանությունները մեղադրանքներ են առաջադրել այն բժշկին, որը, հավանաբար, 25 հիվանդների Է սպանել օպիոդային ցավազրկողի մահացու դոզայի ներարկման միջոցով:

CBS հեռուստաալիքի տվյալներով՝ 43-ամյա բժիշկ Ուիլյամ Հասելը դիտավորյալ է հիվանդներին ֆենտանիլ պատրաստուկը ներարկել նորման 10-40 անգամ գերազանցող դոզաներով: Զոհերը եղել են 37-ից մինչեւ 85տարեկան:

Իշխանությունները հանգել են այն եզրակացության, որ մեղադրյալի գործողությունների միակ նպատակը եղել Է արագացնել հիվանդների մահը: Հեսելին սպառնում է 15 տարվա բանտարկություն նրա մեղքով յուրաքանչյուր մահացածի համար, այիսնքն՝ մինչեւ 375 տարի:

http://yerkirmedia.am

error

Կիսվեք լուրերով