Ադրբեջանի կողմից չհայտարարված զորավարժությունների հարցը բարձրացվել է ԵԱՀԿ շրջանակում

MasterNews

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից չհայտարարված զորավարժությունների անցկացման հարցը բարձրացվել է ԵԱՀԿ շրջանակում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում Եվրոպական ինտեգրման հարցերի և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն` անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին:

Պատգամավորը հետաքրքրվեց, թե Ադրբեջանի կողմից առանց հայտարարելու զորավարժություններ անցկացնելն արդյո՞ք  դեմարշ չեն համաշխարհային, միջազգային հանրությանը: «Հայաստանի համար սա առիթ ու հիմք չէ արդյոք դիմելու ՄԱԿ անվտանգության խորհրդին՝ Ադրբեջանի դոսյեն վերանայելու համար»,-հետաքրքրվեց Ուրիխանյանը:

Զոհրաբ Մնացականյանը շեշտեց՝ հարցը մաս է կազմում ավելի լայն մտահոգությունների, որոնք կապված են տարածաշրջանային անվտանգության ու կայունության հետ: «Հարցը կարելի է բարձրացնել ամենուր, դա արվում է միջկառավարական մակարդակով: Կոնկրետ այս հարցում ձևաչափն ու հարթակը ԵԱՀԿ-ն է, և ԵԱՀԿ շրջանակներում այս հարցն արդեն բարձրացված է՝ համապատասխան գործիքներ օգտագործելով», — պատասխանեց Զուրաբ Մնացականյանը։

Տեղեկությունների համաձայն` Ադրբեջանի ու Թուրքիայի Զինված ուժերը հունիսի 7–ից 11–ը համատեղ մարտավարական զորավարժություններ կանցկացնեն Նախիջևանում` Հայաստանի հետ սահմանին:

http://armenpress.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Պարզաբանում. Է.Ծատինյանը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում չի եղել, հետևաբար չէր կարող խոշտանգման ենթարկվել հիշյալ քննչական բաժնում

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ «2019թ. ապրիլի 8-ին «Արմենիա» ԲԿ-ում մահացած Էդգար Ծատինյանին պատշաճ բժշկական օգնություն չտրամադրելու հիմքով հարուցված քրեական […]
Share
Instagram
Telegram