43-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ անչափահասների նկատմամբ անառակաբարո …

MasterNews
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են անչափահասների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Վերջինս ձերբակալվել է:

Նախնական տվյալներով՝  2019թ մայիս ամսին Աբովյան քաղաքի բնակիչը՝ ծնված 1976 թվականին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գտնվող իր բնակարանում պարբերաբար անառակաբարո գործողություններ է կատարել իր մանկահասակ երեխաների նկատմամբ:

Բացի այդ, 43 -ամյա տղամարդը, պաղպաղակով շահագրգռելով մեկ այլ մանկահասակ երեխայի, Աբովյան քաղաքում գտնվող քանդված շինության տարածքում անառակաբարո գործողություններ է կատարել նրա նկատմամբ:
Դեպքի առթիվ 2019թ. հունիսի 3-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական  վարչությունում  հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:
Նշանակվել են դատաբժշկական, դատահոգեբանական և դատահոգեբուժական համալիր փորձաքննություններ:
Աբովյան քաղաքի 43-ամյա բնակիչը ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Աննա Հակոբյանը բացահայտել է վարչապետի «ճոխ եւ շենշող» տարեդարձի լուսանկարները

«Իսկապես անչափ «ճոխ, շենշող», «էկզոտիկ», «և այլ պրելեստներով» տարեդարձ ու հագստյան օրեր ենք անցկացրել Իջևանի սարեր/ձորեր/անտառներում»,- քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի տիկին […]
Share
Instagram
Telegram