Ֆինանսների նախարարը նախորդ տարվա տնտեսության աճի կառուցվածքը գոհացուցիչ չի համարում

MasterNews

Հայաստանում նախորդ տարվա տնտեսական աճի կառուցվածքում ֆինանսների նախարարության սպասումները չեն արդարացվել: Ազգային ժողովում 2018-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս այս մասին ասաց նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Տնտեսական աճի կառուցվածքին ուշադրություն դարձնելիս պետք է արձանագրենք, որ այն փոփոխությունները, որոնք ակնկալում ենք և որոնց ուղղությամբ ջանք ենք ներդնում, չենք կարող գնահատել, որ իրենց ցանկալի արդյունքը տվել են 2018-ին: Այդ աճի մեջ մեծ կշիռ ունի ծառայությունների ոլորտը: Մեր սպասումները չեն կարող գնահատվել որպես ցանկալի արձանագրում: Եվ սա մեզ հուշում է, որ այն գործողություններն ու հայտարարած նպատակները, որոնք արձանագրվել են կառավարության ծրագրում, այլընտրանք չունեն. պիտի ջանք գործադրենք, որ փոխվի տնտեսության կառուցվածքը, որ ունենանք այնպիսի տնտեսություն, որը հայտարարել ենք: Սակայն 2018-ի համար ունենք այն, ինչ ունենք»,-ներկայացրեց Ջանջուղազյանը:

Նա միևնույն ժամանակ նշեց, որ գնաճային ցուցանիշները մնացել են օրենքով նախատեսված միջակայքում, մոտ 4 տոկոս էր կանխատեսվում: Գնաճը կազմել է 2.5 տոկոս, որը բացատրվում է հիմնականում ոչ պարենային ապրանքների գների աճով, սննդամթերքը և ոչ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 0.9 տոկոսային կետով: Միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 172 հազար 727 դրամ: Ընդ որում, պետական հատվածում աշխատավարձը շարունակում է մնալ ավելի ցածր, քան մասնավորում:

http://yerkirmedia.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հունիսի 8-ին ժամանակավորապես կդադարեցվի Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը

Հարգելի համաքաղաքացիներ,  Երևանի քաղաքապետարանը հունիսի 8-ին` առավոտյան ժամը 05:00-ից, Մյասնիկյան պողոտայի՝ դեպի կենտրոն իջնող ուղղությամբ հատվածում իրականացնելու է վթարային և վտանգավոր բարդի ծառատեսակների հատում: Անվտանգության […]
Share
Instagram
Telegram