Սլովակիան վավերացրել է Հայաստան- ԵՄ համաձայնագիրը

MasterNews

Հունիսի 4-ին Սլովակիան Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը վավերացրել է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ նշելով, որ Սլովակիան այդ մասին տեղեկացրել է ԵՄ խորհրդին:

Հիշեցնենք, որ Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է Բրյուսելում 2017թ. նոյեմբերի 24-ին: Այն վավերացրել են Հայաստանը, Բուլղարիան, Դանիան, Էստոնիան, ՄԹ-ն, Հունգարիան, Լիտվան, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան, Ֆինլանդիան:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐՔՈՒՅԿՆԵՐԻ ԹՎԱՅՆԱՑՈՒՄ

Սոցիալական ապահովության ծառայությունը հայտարարում է, որ ՀՀ կառավարության 2019թ. մայիսի 23-ի նիստում հաստատվեց աշխատանքային գրքույկների (այսուհետ՝ գրքույկ) թվայնացման աշխատանքների ժամկետը մինչև 31.12.2019թ. երկարաձգելու մասին որոշումը: […]
Share
Instagram
Telegram