Սիրիա է մեկնել հայ մասնագետների հերթական խումբը

MasterNews

Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով՝ հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած հերթական խումբը հունիսի 4-ին ժամանել է Սիրիայի ԱրաբականՀանրապետություն (ք. Հալեպ), տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Հայ մասնագետները, բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում, ծավալելու են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն:

Սիրիայի Արաբական Հանրապետություն հայ մասնագետների տեղափոխման, ինչպես նաև ապահովման խնդիրներն իրականացվել են ռուսաստանյան կողմի աջակցությամբ:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Մեքենայի մաքսազերծումը թանկանալու է մոտ 6 անգամ (տեսանյութ)

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հաղորդագրություն է տարածել   Կիսվել
Share
Instagram
Telegram