17.10.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Ռիհաննան համարվում է աշխարհի ամենահարուստ երգչուհին՝ ըստ Forbes-ի

Ամերիկացի երգչուհի Ռոբին Ռիհաննա Ֆենթին, որն ավելի հայտնի է որպես Ռիհաննա, դարձել է աշխարհի ամենահարուստ կին-երաժիշտը: Նրա կարողությունը գնահատվում է 600 մլն դոլար:

Ամերիկացի երգչուհին տեղ Է գտել ամենահարուստ սելֆ-մեյդ կանանց ցուցակում՝ զբաղեցնելով 37-րդ տեղը: Ռիհաննան կարողացել է առաջ անցնել երկրպագուների մեծ սերը վայելող ամերիկացի երգչուհիներից, ինչպիսիք են՝ Մադոննան (39-րդ տեղ, կարողությունը գնահատվում է 570 մլն դոլար) եւ Բիյոնսեն (51-րդ տեղը, կարողությունը գնահատվում է 400 մլն դոլար):

Ինչպես նշում է Forbes հանդեսը, Ռիհաննայի հիմնական եկամուտը գալիս է ֆրանսիական LVMH-Louis Vuitton Moet Hennessy ընկերություններց:

http://yerkirmedia.am

error

Կիսվեք լուրերով