22.10.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը պետական այցով ժամանել Է Ռուսաստան

ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը պետական այցով ժամանել Է Ռուսաստան: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստիին:

Այցը կտեւի մինչեւ հունիսի 7-ը ներառյալ: Անցյալ տարվա մարտին Չինաստանի նախագահի պաշտոնում Սի Ցզինպինի ընտրվելուց հետո սա նրա առաջին այցն է:

Այցի ծրագրով հանդիպում Է նախատեսված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում կողմերը կքննարկեն Էներգետիկայի հարցերը, լայնաֆյուզելյաժային ինքնաթիռի եւ ծանր ուղղաթիռի համատեղ նախագիծը, առեւտրատնտեսական հարաբերությունների վիճակը, տիեզերքը եւ ենթակառուցվածքը: Առավել ընդգրկուն թեմաների թվում են՝ Եվրասիական տնտեսական միության կառուցումը «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» չինական նախաձեռնության հետ զուգորդելը եւ Կորեական թերակղզու իրադրությունը: Այցի ընթացքում կողմերը կստորագրեն շուրջ 30 փաստաթուղթ, ինչպես նաեւ հայտարարություն ռազմավարական կայունության ամրապնդման մասին:

Սի Ցզինպինը պատվավոր հյուրի կարգավիճակում նաեւ կմասնակցի Սանկտ-Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի աշխատանքին եւ ելույթ կունենա լիագումար նստաշրջանում:

http://armtimes.com

error

Կիսվեք լուրերով