Ոստիկանները Սյունիքի մարզում հերթական կոռուպցիոն բնույթի հանցագործությունն են բացահայտել

MasterNews

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տվյլաներ են ստացվել Կապան համայնքում կատարված ապօրինությունների վերաբերյալ։ Տվյալների հիման վրա գլխավոր վարչության ծառայողները Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի գործընկերների հետ համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկել՝ պարզելով հետևյալը։ Նախնական տվյալներով՝ 2006 թվականի հոկտեմբերին Կապան համայնքի ավագանին որոշում է կայացրել անհատույց, նվիրատվության կարգով վարձակալներին օտարել համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանները։ Մեկ տարի անց Կապանի նախկին քաղաքապետը, հղում անելով վերը նշված ավագանու որոշմանը, իր հերթին որոշում է կայացրել Սյունիքի նախկին մարզպետին նվիրատվության կարգով օտարել Կապանի Շահումյան 1032 հասցեի բնակարանը , որը ընդգրկված չի եղել համայնքի ավագանու 2006 թվականին ընդունած որոշման մեջ։
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն։
Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ֆինանսների նախարարը նախորդ տարվա տնտեսության աճի կառուցվածքը գոհացուցիչ չի համարում

Հայաստանում նախորդ տարվա տնտեսական աճի կառուցվածքում ֆինանսների նախարարության սպասումները չեն արդարացվել: Ազգային ժողովում 2018-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս այս մասին ասաց նախարար Ատոմ […]
Share
Instagram
Telegram