Ոստիկանները բացահայտել են «Հայաստանի երգի պետական թատրոնի» նախկին տնօրենի ապօրինությունները

MasterNews

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով բացահայտվել է «Հայաստանի երգի պետական թատրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի ապօրինությունները:
Մասնավորապես պարզվել է, որ ըստ նախնական տվյալների՝ ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը 1998-ից 2019 թվականներին, առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, ՊՈԱԿ-ին պատկանող Երևանի Խանջյան փողոցի շենքի տարբեր աշխատասենյակներ առանց պայմանագրերի և որոշ դեպքերում նաև պայմանագրերով ապօրինի վարձակալության է հանձնել տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց: Վարձակալությունից կանխիկ եղանակով ստացված գումարները չեն մուտքագրվել ՊՈԱԿ-ի բյուջե և յուրացվել են:
Քննությանն այս պահին հայտնի տվյալներով, պաշտոնատար անձը ընդհանուր առմամբ յուրացրել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 41.780.000 դրամ:
Առերևույթ հանցագործության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական մարմին՝ նախաքննության:

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Կիևում հարբած ոստիկանները գնդակահարել են 5 ամյա տղային

Կիևում հարբած ոստիկանները  մարդաշատ վայրում հրաձգային մրցույթ են կազմակերպել ։ Երկու ոստիկան  շշեր են  շարել  և կրակահերթ  բացել շշերի  ուղղությամբ , արդյունքում հինգ ամյա  Կիրիլ […]

Կարդացեք նաև

Share
Instagram
Telegram