ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին. կա տուժած

MasterNews

Հունիսի 4-ին, ժամը 19:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Ս.Ու., ծնված 1944 թ.) և «Mercedes E350» (վարորդ՝ Ա.Գ.) ավտոմեքենաները:  Ս.Ու.-ն ստացել է տարբեր բնույթի մարմնական վնասվածքներ և հոսպիտալացվել Գավառի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Բենզալցակայաններում ստուգմամբ հայտնաբերված թերաչափման փաստերով քրեական գործեր են հարուցվել

Պետական գույքային շահերի արդյունավետ պաշտպանությունն ապահովելու նպատակով պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորությունների շրջանակներում Երևան քաղաքի դատախազության կողմից ուսումնասիրության է ենթարկվել 2017-18թթ. ընթացքում Երևան քաղաքում […]
Share
Instagram
Telegram