17.10.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Ապօրինի ծառահատում Ծաղկաձորում

Հունիսի 4-ին, ժամը 19.00-ին, Ծաղկաձոր քաղաքի տարածքային դրամարկղային կենտրոնի տարածքում ծառայություն իրականացնելիս ոստիկանության ՊՊԳՎ Հրազդանի պահպանության բաժնի ծառայողներից մեկը լսել է սղոցի ձայն և մոտենալով ցանկապատին՝ նկատել է, որ ցանկապատից մոտ 15-20 մ հեռավորության վրա 2 անձ ծառ են կտրում:
Մեկնած օպերատիվ խումբը Ծաղկաձոր քաղաքի տարածքային դրամարկղային կենտրոնի տարածքում հայտնաբերել է Ծաղկաձորի երկու բնակչի՝ իրենց պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով, որի բեռնախցիկում բեռնված է եղել 4-8 սմ տրամագծով մոտ 0,2 խ/մ չպարզված տեսակի փայտանյութ:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 3 ծառի հատված ճյուղեր: Տղամարդիկ հայտարարել են, որ նշված փայտանյութը կտրել են որպես վառելափայտ:
Փայտանյութը տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նախապատրաստվում են նյութեր:

error

Կիսվեք լուրերով