ԱԱԾ-ն տեղացի ՏՏ ոլորտի մասնագետների հետ հակագաղտնալսող ծրագիր է մշակել

MasterNews

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատագամավոր Մանե Թանդիլյանի հարցին ի պատասխան անդրադարձավ իր և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության հայտնի գաղտնալսման դեպքին։

«Ինչ վերաբերում է գործի բացահայտմանը, գործը գտնվում է Քննչական կոմիտեում, և եթե հարցեր կլինեն, խնդրում եմ՝ դիմեք Քննչական կոմիտեին»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է հեռախոսային խոսակցությունների պաշտպանվածությանը, Վանեցյանն ասաց, որ ժամանակակից աշխարհում հեռախոսային խոսակցությունների 100 տոկոսանոց ապահովում գրեթե անհնար է։ «Մեզ բոլորին հայտնի են տանսյակ դեպքեր, երբ գաղտնալսվել են շատ-շատ երկրների առաջնորդներ, քաղաքական գործիչներ, պետական պաշտոնյաներ։ Եվ հավատացեք, որ հազարավոր դեպքերի մասին էլ չեմ բարձրաձայնել։ Այդ առումով, իհարկե, չենք կարող խոսել հարյուր տոկոսանոց պաշտպանվածության մասին»,- հավելեց Վանեցյանը։

Նա նշեց, որ նախքան այդ հայտնի գաղտնալսումների ի հայտ գալը, ԱԱԾ-ն տեղացի ՏՏ ոլորտի մասնագետների հետ սկսել է մշակել մի  ծրագիր, որը կարող է զերծ պահել ցանկացած գաղտնալսումներից։ «Այդ ծրագիրն այսօր կա, գործում է, իմ հեռախոսի վրա տեղադրված է։ Դա դեռևս թեսթային տարբերակն է, ստուգում է բոլոր տեսակի խոցելիությունը։ Այս պահին բավական պաշտպանված է, և շատ-շատ մասնագետներ արդեն տվել են եզրակացություն, որ գրեթե անհնար է այդ հավելվածի  գաղտնալսումը։ Դա լրիվ հայկական պրոդուկտ է, սերվերը ֆիզիկապես գտնվում է Ազգային անվտանգության ծառայության շենքում, գաղտնագրվում է ամբողջությամբ։ Անգամ, եթե մենք ուզենանք գաղտնալսել մեզ, ահննար է։ Աշխատանքային անունը ԱԱԾ է, և հիմա մեր աշխատակիցները իրար որ զանգում են․․․»,- ասաց Վանեցյանը։

ԱԺ Պաշտպանության և անվտանգության  հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ Վանեցյանը գաղտնիք բացեց։

Վանեցյանը նշեց, որ դա գաղտնիք չէ։ «Եթե դա իրեն հետագայում արդարացրեց, ես կարծում եմ՝ պետք է որոշվի այն պաշտոնյաների խումբը, որոնք պետք է օգտվեն, և կտրամադրենք,  որպեսզի կարողանան խոսել»,- ասաց Վանեցյանը։

Նա հավելեց, որ նախկինում էլ հնարավոր էր ապահովել հեռախոսային խոսակցության անվտանգությունը, պարզապես ինքն արտերկրում էր, իսկ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ ՀՀ-ում, ռոումինգով են խոսել։

«Ռոումինգից օգտվելիս խորհուրդ եմ տալիս որևէ մեկը ավել-պակաս բան չխոսի»,- հորդորեց ԱԱԾ տնօրենը։

http://lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ավազակային հարձակում Չեխիայի Հանրապետության քաղաքացի, 19-ամյա աղջկա նկատմամբ. 3 անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ օտարերկրյա քաղաքացու՝ 19-ամյա աղջկա նկատմամբ կատարված ավազակային հարձակման […]
Share
Instagram
Telegram