27-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ դեղատան վրա ավազակային հարձակում կատարելու համար

MasterNews

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ դեղատան աշխատակցի նկատմամբ զենքի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու հանգամանքները պարզելու ուղղությամբ. մեղադրանք է առաջադրվել 27-ամյա երիտասարդի:

2019 թվականի մարտի 31-ին՝ ժամը 01:00-ին, Արմավիրի մարզի բնակիչը՝ ծնված 1992 թվականին, մուտք է գործել Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցում գտնվող դեղատներից մեկը և ի ցույց դնելով իր մոտ առկա ատրճանակը, դեղատան աշխատակցի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով՝ հափշտակել է դրամարկղում առկա գումարը և դիմել փախուստի:

Բացի այդ, նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ 27-ամյա երիտասարդը, առանց իրացնելու նպատակի, ապօրինի ձեռք է բերել և իր տան նկուղային հարկում ապօրինի պահել է 70.01 գրամ հաստատուն քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը հայտնաբերվել է վերջինիս բնակարանի խուզարկությամբ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1992թ. ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով:  Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը պարզելու, դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

*Հայանտառ* ՊՈԱԿ-ում ապօրինի ծառահատումների դեպքով մեղադրանքներ են առաջադրվել 18 անձի

*Ստեփանավանի անտառտնտեսության* անտառային տարածքներում իրականացված առերևույթ ապօրինի ծառահատումների, ինչպես նաև դրանցով պայմանավորված կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար որպես մեղադրյալ է ներգարվվել 17 անձ:   Արդեն տեղեկացվել […]
Share
Instagram
Telegram