ՌԴ-ում հատուկջոկատայինի սպանության մեջ հայեր են կասկածվում

MasterNews

Լուսանկարում ՌԴ հետախուզական վարչության նախկին հատուկջոկատային Ալեքսեյ Բելյանկինն է

Ռուսաստանում Պետական հետախուզական վարչության նախկին հատուկջոկատային Ալեքսեյ Բելյանկինի սպանությունից հետո նրա հայրը հայտարարել է, որ հանցագործության մեջ հայեր են կասկածվում: Նրա խոսքերով, նրանց մեծ մասը փախել է Հայաստան, իսկ հարձակվողներից մեկը ձերբակալված է, հայտնում է ՌԲԿ-ն:

Միեւնույն ժամանակ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ  Ռուսաստանում Պետական հետախուզական վարչության նախկին հատուկջոկատային Ալեքսեյ Բելյանկինի սպանության դեպքով ՀՀ-ում որևէ մեկի նկատմամբ հետախուզում չի հայտարարվել: Նշվում է, որ ՌԴ իրավապահ մարմիններից համապատասխան դիմում չեն ստացել:

ՌԴ Քննչական կոմիտեն հրաժարվել է մեկնաբանել Ալեքսեյ Բելյանկինի հոր հայտարարությունը՝ նշելով, որ քննիչներն ակտիվ աշխատում են:

«Ես այսօր շփվել եմ Քննչական կոմիտեի ներկայացուցիչների հետ, որոնք աշխատել են սպանության վայրում: Նրանք ասացին, որ բոլոր կասկածյալների ինքնությունը պարզվել է, մեկը ձերբակալված է՝ նրա հետ այժմ աշխատում է քննչական մարմինը: Գործով անցնողների մեծ մասը մեկնել է Հայաստան: Ինձ ասացին, որ այսպիսի գործով Հայաստանը բոլորին կարտահանձնի, դա գրեթե հստակ է»,-ասել է զոհվածի հայրը, գրում է Պանարմենիանը:

Նիկիտա Բելյանկինին սպանել են հունիսի լույս 2-ի գիշերը մերձմոսկովյան Կրասնոգորսկի շրջանի Պուտիլկովո գյուղում: Նա միջամտել է «Բիրհաուս» բարի մոտ ծեծկռտուքին, որտեղ 10 հոգի 2-ին էին ծեծում: Նախկին հատուկջոկատայինը հանել է տրավմատիկ հրացանն ու նախազգուշական կրակոց արձակել օդ՝ ուշադրությունն իր վրա շեղելու համար:Դրանից հետո Բելյանկինին տապալել են գետին և սկսել են ծեծել, պատմել է նրա հայրը: Նախկին մարտիկին հաջողվել է դուրս պրծնել և ևս մի քանի անգամ կրակել, որից հետո հարձակվողներից մեկը դանակահարել է նրան:

Հարձակվողները փախել են, «Շտապ օգնությունը» պատահարի վայր է հասել, երբ Բելյանկինն արդեն մահացել էր: Քննչական կոմիտեն քրգործ է հարուցել սպանության և առողջությանը միտումնավոր ծանր վնաս հասցնելու հոդվածով: Բելյանկինի սպանության գործը հետաքննում է ՔԿ կենտրոնական աշխատակազմը:

Ըստ ՌԵՆ ՏՎ-ի, սպանության գործով կասկածյալներից մեկը տեղի բարի սեփականատեր Գրիգոր Օհանյանն է, որը հունիսի 2-ի առավոտյան չվերթով հեռացել է ՌԴ-ից: Ըստ որոշ տվյալների, նա Երևան է մեկնել:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ոստիկանները բացահայտել են Չեխիայի քաղաքացու նկատմամբ կատարված ավազակությունը. կան ձերբակալվածներ

Հունիսի 2-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության կրթահամալիրից Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել, որ իրենց է դիմել օտարերկրյա մի քաղաքացուհի և խնդրել ոստիկանության օգնությունը: Մեկնած ոստիկանության Մալաթիայի […]
Share
Instagram
Telegram