Նիկոլ Փաշինյանը փոխնախարարներ է նշանակել

MasterNews

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 4-ի որոշումներով նշանակվել են Էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ինչպես նաեւ շրջակա միջավայրի նախարարների տեղակալներ:

Ինչպես հաղորդում է էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ են նշանակվել Արտակ Քամալյանը և Ավագ Ավանեսյանը:

Արտակ Քամալյանը 2018թ. սեպտեմբերից զբաղեցնում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնը, իսկ Ավագ Ավանեսյանը՝ 2018թ. մարտից՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնը:

Լիլիա Շուշանյանը, Բագրատ Բադալյանը և Հակոբ Վարդանյանը նշանակվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ է նշանակվել Գեղամ Վարդանյանը, իսկ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ՝ Իրինա Ղափլանյանը:

Գեղամ Վարդանյանը այս տարվա հունվարի 11-ից զբաղեցնում էր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնը:

Իրինա Ղափլանյանը 2018թ. հունիսից ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալն էր:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՌԴ-ում հատուկջոկատայինի սպանության մեջ հայեր են կասկածվում

Լուսանկարում ՌԴ հետախուզական վարչության նախկին հատուկջոկատային Ալեքսեյ Բելյանկինն է Ռուսաստանում Պետական հետախուզական վարչության նախկին հատուկջոկատային Ալեքսեյ Բելյանկինի սպանությունից հետո նրա հայրը հայտարարել է, որ հանցագործության […]
Share
Instagram
Telegram