Մանվել Գրիգորյանը չի ներկայացվել դատարան ․․․․

MasterNews

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը այսօր դատարան չի ներկայացվել:

Այս մասին այսօր դատավարության մասնակիցներին տեղեկացրեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը՝ միաժամանակ հայտնելով, որ դատարանը որեւէ գրավոր փաստաթուղթ չի ստացել:

Նրա պաշտպան Լեւոն Բաղդասարյանը այս առնչութամբ հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ Մանվել Գրիգորյանը չի ներկայացել դատարան քրեակատարողական հիմնարկի անօրինականությունների պատճառով. «Մասնավորապես, իմ պաշտպանյալը բուժում էր ստանում «Նաիրի» ԲԿ-ում, նրանց ասել են, որ մենք ունենք այդ հարմարությունները՝ շարունակելու բուժումը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, որի հիմքով Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ-ից դուրս են գրել, բայց պարտադիր պայման են դիտել, որ անձը ունի ծանր հիվանդություններ եւ մշտական պետք է գտնվի բժիշկների հսկողության տակ: Մանվել Գրիգորյանը, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, հրաժարվել է «Դատապարտյալների հիվանդանոցում» բուժում ստանալուց եւ քանի որ հրաժարվել էր, վերջինիս տեղափոխել են «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, այնուհետեւ երկու-երեք ժամ պահելով հիվանդ մարդուն, որոշում են կայացնում, որ նման պայմաններույմ չի կարող գտնվել այդ հիմնարկում եւ ունենալով Մանվել Գրիգորյանի անհամաձայնությունը՝ տեղափոխում են «Դատապարտյալների հիվանդանոց» գիշերը ժամը 23:00-ին: Դատարանին տեղեկացնում եմ, որ մինչեւ առավոտյան ժամը 4-5-ը պաշտպանական կողմին ուղղակի արգելել են տեսակցել մեր պաշտպանյալին: Մենք նրան կարողացել ենք տեսակցել միայն առավոտյան ժամը 6-ին, որտեղ պարոն Գրիգորյանը եւս հայտարարեց, որ ինքը հրաժարվում է այդտեղ բուժում ստանալ եւ տեղեկացնում եմ, որ վերջինս այժմ անօրինական պահվում է այդտեղ, նրա կյանքին վտանգ է սպառնում, որի պատասխանատուն ե՛ւ պետական լիազոր մարմինն է ե՛ւ անուղղակի կարծում եմ՝ նաեւ դատական իշխանությունը…: Մենք գիշերը հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել: Անձը, ունենալով տասնյակից ավելի հիվանդություններ, մոտ 12 ժամ  բուժում չի ստանում եւ պատճառը դա է, որ պարոն Գրիգորյանը այսօր ներկա չէ այս դատական նիստին»,- հայտարարեց Լեւոն Բաղդասարյանը: Գործով մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանն էլ ի պատասխան ասաց, որ ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու վայրի կարգ գոյություն ունի, եւ անձը ինքը չէ որոշելու՝ ո՛ր քրեակատարողական հիմնարկում գտնվի, դրա համար համապատասխան մարմին կա եւ ըստ նրա՝ նույն կանոնակարգի համաձայն՝ տեսակցությունների համար համապատասխան ժամեր գոյություն ունեն:

Ըստ մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության՝ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

http://armtimes.com

Տաթեւ Խաչատրյան

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Պլանային դիտարկմանը ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր

Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հունիսի 4-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ […]
Share
Instagram
Telegram