Ես եմ ծեծել ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանին. Գեղամ Մանուկյան

MasterNews

Ես եմ ծեծել ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանին: Քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում նման հայտարարություն է արել ՀՅԴ անդամ, «Երկիր մեդիա» ՀԸ հասարակական-քաղաքական հաղորդումների պատասխանատու Գեղամ Մանուկյանը:

«Հայտնեմ, որ երեկ հայտարարություն արած բերանը ամեն տեղ, այդ թվում սոցցանցերում շաղ տված, մեր ազգային արժեքները ստորացնող, Արցախն ու հոգեւոր արժեքները հայհոյող, մանուկների աչքի առաջ պապու վրա հարձակվող ոմն Վարդան Հարությունյանին ես եմ ծեծել։ Մեկն եմ նրանցից, որ դաստիարակչական ապտակ կտայի։ Այժմ գնում եմ Կենտրոն ոստիկանություն, ներկայանալու իրավապահներին», — ասված է Գեղամ Մանուկյանի գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանի հետ կապված միջադեպի մասնակիցներից մեկի ինքնությունը ճշտվել է: Նա բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին:

Քննությունը շարունակվում է:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ԴԱՍԸՆԹԱՑ` ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ ՊԵԿ «ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-Ը 2019Թ.-Ի ՀՈՒՆԻՍԻ 11-ԻՑ 14-Ը ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է… ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2019թ.-ի հունիսի 11-ից 14-ը կազմակերպում է «ՀՀ Հարկային օրենսգիրք» […]
Share
Instagram
Telegram