«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը կտուգանվի 10 մլն դրամով

MasterNews

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի տարեկան աշխատանքային ծրագրի համաձայն՝ փետրվարի 28-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունում իրականացվել է մոնիթորինգ՝ ընկերության կողմից ներկայացված նոր միացման գործընթացի վերաբերյալ տեղեկատվության հավաստիության ստացման նպատակով:

Ինչպես հայտնում է ՀԾԿՀ պաշտոնական կայքը, որ հանձնաժողովի վաղվա նիստի օրակարգ է ներառվել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ նկատմամբ տուգանք կիրառելու հարցը, քանի որ իրականացված մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ որոշ դեպքերում չեն պահպանվել հանձնաժողովի որոշմամբ հաստատված բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններ, ինչպես նաև հանձնաժողովի որոշմամբ հաստատված ընկերության բնական գազի բաշխման լիցենզիայի պայմանների պահանջները:

Հանձնաժողովը որոշել է լիցենզիայի պայմանների պահանջները խախտելու համար ընկերությանը տուգանել` 10 մլն դրամով: Հարցը կքննարկվի վաղվա նիստում:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Apple-ը ցուցադրել է նոր Mac Pro-ն: 1,5 ТБ հիշողություն 28 միջուկանի պրոցեսոր

Apple-ը ցուցադրել է նոր Mac Pro-ն,սարքի շուկայական գինը սկսվում է 5999$-ից։ Բազաին տարբերակում սարքը հագեցած է 8-միջուկային Xeon W 4 ГГц պրոցեսորով, 32Gb օպերատիվ հիշողությամբ, 128 […]

Կարդացեք նաև

Share
Instagram
Telegram