Օրենսդիրները մի շարք օրինագծեր են ընդունել

MasterNews

Ազգային ժողովի պատգամավորներն այսօր մի շարք օրենքներ են ընդունել։

Մասնավորապես՝ «Թրաֆիքինգի եւ անօրինական շահագործման զոհերի բացահայտման եւ աջակցության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծն ընդունվեց միաձայն՝ 113 կողմ։

Քրեակատարողական օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը եւս միաձայն ընդունվեց՝ 110 կողմ։

Վարչական օրենսգրքում լրացումներ կատարելու  մասին օրինագիծը՝ 111 կողմ։

«Պետական տուրքի մասին» եւ հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագիծը՝ 85 կողմ, 16 դեմ, 3 ձեռնպահ:

Օրենսդիրներն առաջին ընթերցմամբ ընդունեցին «Պետության եւ մասնավոր հատվածի համագործակցության մասին» օրինագծերի փաթեթը։

112 կողմ ձայնով ընդունվեց Քրեական օրենսգրքում լրացումներ  կատարելու մասին օրինագիծը։

«Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը՝ 109 կողմ ձայնով։

«Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծին կողմ քվեարեկեց 113 պատգամավոր։

«Դատապարտյալների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին եւս 113-ը։

 

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Չարաշահումներ կատարելու համար սոցիալական ապահովության ծառայության 6 աշխատակցի մեղադրանքներ են առաջադրվել

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում (ՍԱՊԾ) բացահայտված՝ բենզինի և գործուղման ծախսերի հատուցման գումարների հափշտակության համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ աշխատանքի […]
Share
Instagram
Telegram