Վիճաբանություն ոստիկանների հետ. Սորոսի գրասենյակի մոտ լարված իրավիճակ է

MasterNews

«ՎԵՏՕ»-ն կրկին բողոքի ակցիա է կազմակերպել Երևանում՝ Սորոսի գրասենյակի մոտ:  Այստեղ ոստիկանական մեծ ուժեր են կուտակված։ «ՎԵՏՕ»-ի հիմնադիր Նարեկ Մալյանը հայտարարեց, որ իրեն ոչինչ չի խանգարելու գրասենյակի մոտ հասնելու հարցում։ Նրան այս անգամ միացել են «Ադեկվադ» նախաձեռնության անդամները:

Նա փորձեց ճեղքել ոստիկանական պատնեշը, ինչից հետո իրավիճակը լարվեց. քաշքշուկ եղավ ոստիկանների ու ակտիվիստների միջև։

Նա բոլոր քաղաքական ուժերին կոչ արեց մոբիլիզացվել Սորոսի գրասենյակի մոտ, որպեսզի ճեղքեն ոստիկանական պատնեշն ու, ի վերջո, ակցիան իրականացնեն հենց գրասենյակի առջև։

Այնուամենայիվ ոստիկաններին հաջողվեց պահել դեպի գրասենյակ տանող մուտքը:

Ի վերջո կողմերը հոգնեցին ու թայմ-աութ վերցրին: Այժմ վիրավորանքների «հիթ-շքերթն» է սկսվել:

Սա արդեն 3-րդ բողոքի ակցիան է:

http://yerkirmedia.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հարձակման է ենթարկվել ՀԱԿ անդամը. նա վստահ է, որ Քոչարյանն ու ՀՅԴ-ն կապ ունեն

Մերժված ռեժիմի մնացուկներն անցել են սադրանքների: Սոցցանցային տիրույթում մանիպուլյացիաների ու կեղծ լուրերի միջոցով հաջողության չհասնելով՝ իրենց հոգեհարազատ ֆիզիկական բռնության մեթոդին են վերադարձել: Այսօր հարձակման է […]
Share
Instagram
Telegram