27.10.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Վարչապետի աշխատակազմը կունենա 720 հաստիք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կանոնադրությունը: Այդ մասին որոշումը տեղադրված է կառավարության egov.am կայքում:

Մեկ այլ որոշմամբ՝ սահմանվել է վարչապետի աշխատակազմի հաստիքների քանակը՝ 720 հաստիքային միավոր:

17-ի փոխարեն այսուհետ կառավարությունն ունենալու է 12 նախարարություն, օպտիմալացվելու է նաև Սփյուռքի նախարարությունը:

Վարչապետի աշխատակազմն ուներ 600 հաստիք: Պայմանավորված նրանով, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը ներառվելու է վարչապետի աշխատակազմում, վերջինիս հաստիքների թիվն ավելացել է:

http://yerkirmedia.am

error

Կիսվեք լուրերով