Ջրհեղեղ Թբիլիսիի կենտրոնում՝ պայթած խողովակի պատճառով

MasterNews

Պայթած խողովակի պատճառով իսկական ջրհեղեղ է տեղի ունեցել Թբիլիսիի Ժվանիայի հրապարակում: Ականատեսի տեսանյութում ցուցադրված Է, թե ինչպես Է ջուրը հորդում դեպի հրապարակ, հաղորդում է Sputnik-ը

Արտակարգ պատահարը տեղի է ունեցել վաղ առավոտյան՝ Մղալոբլիշվիլի եւ Օնիաշվիլի փողոցների հատման վայրում: Տեղի բնակիչների խոսքով՝ ուշ գիշերին իրենք ուժեղ աղմուկ են լսել, ինչից հետո էլ պայթել է խողովակը: Վթարի պատճառով շրջանում ջրի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է: GWP-ում խոստացել են լուծել հարցը եւ ջրի մատակարարումը վերականգնել 24 ժամվա ընթացքում:

Ջրաբաշխիչ ընկերությունը նաեւ խոստացել է վթարից տուժած բնակիչներին փոխհատուցել վնասված գույքի արժեքը:

http://yerkirmedia.am

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ուղեցույց հաշմանադմություն ունեցողնրի իրավունքների վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ուղեցույց հաշմանադմություն ունեցող մարդկանց իրավունքների վերաբերյալ։ USAID-ի աջակցությամբ «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակում ուղեցույցը ներառում է […]
Share
Instagram
Telegram