17.10.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Իսրայելի օդուժը հարված է հասցրել Սիրիայի ավիաբազային

Իսրայելը հարված է հասցրել Սիրիայի կառավարական T4 անվամբ ավիաբազային, հաղորդում է սիրիական պետական SANA լրատվական գործակալությունը:

Հաղորդման համաձայն, Հոմս նահանգում տեղակայված ավիաբազայի ուղղությամբ իսրայելական հարձակմանը հետևել է սիրիական հակաօդային պաշտպանության ուժերի պատասխանը, ինչի արդյունքում ոչնչացվել է իսրայելական երկու հրթիռ, հայտնում է Ազատությունը:

Սիրիական կողմը, սակայն, հարձակման հետևանքով տվել է մեկ զոհ, վիրավորվել է երկու մարդ, վնասվել է մի զինապահեստ:

 

http://armtimes.com

error

Կիսվեք լուրերով