Թրամփը պետական այցով ժամանել է Մեծ Բրիտանիա

MasterNews

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր կնոջ՝ Մելանյայի Թրամփի հետ միասին պետական այցով ժամանել Է Մեծ Բրիտանիա:

Սպիտակ տան ղեկավարը Մեծ Բրիտանիա Է այցելում արդեն երկրորդ անգամ, բայց առաջին անգամ՝ պետական այցով Նորին մեծություն Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հրավերով: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այցը կտեւի երեք օր, որոնցից առաջինը, ավելի վաղ հրապարակված ծրագրի համաձայն, ենթադրում Է հանդիսավոր արարողություն Բուքինգհեմյան պալատում, որտեղ նախագահն ու իր տիկինը կկարողանան հանդիպել բրիտանական միապետի ու թագավորական ընտանիքի մյուս անդամների հետ: Հունիսի 3-ին ծրագրված Է նաեւ այցելություն Վեսթմինսթերյան աբբայություն, որտեղ Թրամփը ծաղկեպսակ կդնի անհայտ զինվորի շիրիմին: Երեկոյան կկայանա հանիսավոր բանկետ Եղիսաբեթ Երկրորդի եւ Թերեզա Մեյի մասնակցությամբ:

Հունիսի 4-ին Թրամփը երկկողմ բանակցություններ կվարի Միացյալ Թագավորության վարչապետի հետ, ինչպես նաեւ հանդիպում կունենա երկու երկրների գործարար շրջանների ներկայացուցիչների հետ: Մեյի հետ հանդիպմանը ԱՄՆ-ի ղեկավարը պլանավորում Է արծարծել ազատ առեւտրի շուրջ գործարքի թեման, որը երկու երկրները կարող են կնքել Brexit-ից հետո մի քանի ամսվա ընթացքում՝ նպատակ ունենալով օգնել Լոնդոնին՝ փոխհատուցելու այն կորուստները, որոնք նա կկրի ԵՄ-ի հետ առեւտրական հարաբերություններում փոփոխությունների հետեւանքով:

«Վերջին մի քանի տարում մենք փոքր-ինչ ավելի շատ ենք ճանաչել նախագահին (…) Մենք արդեն ընտելացել ենք նրա կողմից մատուցվող անակնկալներին: Դա չի ազդի այն ջերմ ընդունելության վրա, որը մենք նրան ցույց կտանք: Բրիտանիան եւ Ամերիկան այն երկու լավագույն բարեկամներն են, որոնց դուք միան կարող եք գտնել մոլորակի վրա»,- ասել Է նախարարը, որն ավելի վաղ հայտարարել Է Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնի պամար պայքարին մասնակցելու մտադրության մասին:

Մեծ Բրիտանիան ընտելացել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի անակնկալներին, նրա այդ գործողությունները չեն ազդի երկու երկրների հարաբերությունների վրա:

Մեծ Բրիտանիայում ԱՄՆ-ի ղեկավարը խիստ քննադատության Է ենթարկվել այն բանից հետո, երբ հայտարարել Է, թե Բրիտանիայի արտգործնախարարության նախկին ղեկավար Բորիս Ջոնսոնը գերազանց կկատարի երկրի վարչապետի պարտականությունները, եթե Պահպանողական կուսակցության առաջնորդ ընտրվի:

http://yerkirmedia.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Վանանդ գյուղում քաղաքացին ընկել է ջրավազանը

Հունիսի 3-ին, ժամը 12:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Վանանդ գյուղում քաղաքացին ընկել է արհեստական ջրավազանը: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է […]
Share
Instagram
Telegram