Անհրաժեշտ են ՏՏ ոլորտի մասնագետներ. ՊՆ-ն հայտարարել է մրցույթ

MasterNews

ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, զինված ուժերի կարիքների համար տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների մասնագետների արդի տեխնոլոգիաների խմբում զինվորական ծառայության նշանակելու ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ:

Ինչպես հայտնում են ՊՆ-ի մամուլի ծառայությունից, մրցույթին կարող են մասնակցել 2019թ. ամառային զորակոչի ժամանակ զորակոչի ենթակա զորակոչիկները` հետևյալ մասնագիտություններով. ծրագրավորում, ցանցային/համակարգային ադմինիստրացիա, կիբեռանվտանգություն:

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև ս.թ. հունիսի 23-ը կարող են գրանցվել atmk.mil.am կայքում:

Հարցերի համար գործում է էլ. փոստ՝ [email protected], հեռախոս՝ +374 10 294416:

 

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Կարճևանի հողատարածքները կեղծ աճուրդների կազմակերպմամբ օտարելու համար մեղադրանք է առաջադրվել 4 անձի

Սյունիքի մարզի Կարճևան համայնքի «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ հարակից տարածքները ձևական աճուրդների միջոցով ապօրինի օտարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել 4 […]
Share
Instagram
Telegram