Սոցապ նախարարության գլխավոր մասնագետի տան ապակին են կոտրել՝ վախեցնելով երկրորդ անգամ

MasterNews

Հունիս 1-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ահազանգ է ստացվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ, 62-ամյա Անահիտ Համզյանից, ով հայտնել է, որ ժամը 21:30-ի սահմաններում իր տան պատուհանի վրա կրակել են:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, նշված հասցե է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը, ժամանել են նաև նույն բաժնի հետաքննիչն ու փորձաքրեագետը: Պարզվել է, որ տեղի ունեցածը ոչ թե կրակոց է այլ նշված բնակարանի հյուրասենյակի երկշերտ պատուհանի դրսի կողմի ապակին անհայտ առարկայով կոտրել են:

Տուժածներ չկան: Փաստի ատթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ա. Համզյանը իրավապահներին հայտնել է, որ նման բան նախկինում էլ է մեկ անգամ եղել: Ա. Համզայնն աշխատում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում՝ որպես գլխավոր մասնագետ:

 

http://armtimes.com

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

HP-ին ներկայացրել է աշխարհում առաջին լազերային պրինտերը առանց քարթրիջի

HP-ընկերությունը  ներկայացրել է աշխարհում առաջին լազերային պրինտերը Neverstop Laser անվանմամբ։ Neverstop Laser-ը հնարավորություն է տալիս առանց սարքի աշխատանքը ընդհատելու լիցքաորել այն 15 վարկյանում։ HP-ի պնդմամբ […]
Share
Instagram
Telegram