ՃՏՊ Նորք-Մարաշ վարչական շրջանում

MasterNews

Հունիսի 2-ին, ժամը 08:49-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արմենակյան փողոցի թիվ 197/1 հասցեում գտնվող բենզալցակայանի մոտակայքում «Mercedes C240» (վարորդ` Ո.Յ., ծնված 1997 թ․) և «Opel Vectra» (վարորդ՝ Կ.Գ., ծնված 1944 թ․) մակնիշների ավտոմեքենաները բախվել են բենզալցակայանի պատին, կոտրել պատուհանի ապակին և վնասել բենզալիցքավորման սարքը: «Mercedes C240» մակնիշի ավտոմեքենան մասամբ կողաշրջվել է. տուժածներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

9֊րդ դասարանցիների քննության գնահատականներն արդեն պատրաստ են

Գնահատման եւ Թեստավորման կենտրոնից հայտնում են, որ 9֊րդ դասարանի կենտրոնացված ավարտական քննության գնահատականները և ձևաթղթերը (սքանավորված տարբերակները) այսօր արդեն ուղարկվել են այն դպրոցներ, որտեղ սովորում են […]
Share
Instagram
Telegram