Վայք քաղաքում երեխան ընկել է Արփա գետը. փրկարարները դեպքի վայրում են (լրացված)

MasterNews

Հունիսի 1-ին, ժամը 15:46.14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում՝ «Հարունի» կամրջի մոտակայքում, Արփա գետը երեխա է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ժամը 18:15-ի դրությամբ «Հարունի» կամրջից 1 կմ հեռավորության վրա քաղաքացիները նկատել և գետից դուրս են բերել Ա. Ս.-ի (ծնված 2004 թ.) դին:

Որոնողական աշխատանքներին մասնակցել են 35 փրկարար, 65 ոստիկանության աշխատակից և մոտ 100 քաղաքացի:

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Շղթայական ավտովթար Հաղթանակի կամրջին. կան տուժածներ

Հունիսի 1-ին, ժամը 15:39-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակի կամրջի մոտ բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի […]
Share
Instagram
Telegram