17.10.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Ոստիկանները 10-տարի առաջ կատարված գողություն են բացահայտել

2009թ. դեկտեմբերի 8-ին Մարալիկի Դերժինսկու փողոցում գտնվող ավտոպահեստամասերի խանութ-կրպակից պահեստամասեր էին գողացել: Ոստիկանները տարաբնույթ միջոցառումներ էին ձեռնարկել, սակայն հանցագործին հայտնաբերել չէր հաջողվել: Որողական աշխատանքները շարունակվեցին և տարիներ անց ոստիկանների հետևողական աշխատանքի շնորհիվ գողությունը բացահայտվեց:
Ոստիկանության Անիի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ նշված գաղտնի հափշտակությունը կատարել է Երևանի Ներքին Շենգավիթի բնակիչ Զոհրաբ Գ-ն և շուկայականից էժան գներով գողոնը վաճառել Երևանում ավտոպահեստամասերի վաճառքով զբաղվող տարբեր խանութներում:
Մայիսի 31-ին Զոհրաբ Գ-ն հրավիրվել է ոստիկանություն և ներկայացվել ՀՀ ՔԿ Շիրակի մարզային վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք:
Նախաքննությունը շարունակվում է:

error

Կիսվեք լուրերով