17.10.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ:

Սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն եւ հաջողություններ պետական գործունեության մեջ:

Կցանկանայի վերահաստատել պատրաստակամությունը՝ շարունակելու Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ դաշնակցային հարաբերությունների զարգացման ուղղությամբ կառուցողական երկխոսությունը եւ համատեղ սերտ աշխատանքը, ինչպես նաեւ եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակում գործընկերային փոխգործակցությունը»:

http://armtimes.com

error

Կիսվեք լուրերով