Մասիսում 41-ամյա տղամարդը դանակը դրել է վաճառողուհու պարանոցին ու փող պահանջել

MasterNews

Մայիսի 31-ին, ժամը 16.15-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ անհայտ անձը մտել է Մասիս քաղաքի շուկայում գտնվող խանութ և աշխատողին դանակով սպառնացել:
Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 16.10-ի սահմաններում, Դպրոցականների փողոցի հագուստի խանութ է մտել մասիսցի՝ 41-ամյա Զոհրաբ Վ․-ն, մոտեցել կոշիկի տաղավարին, ապա բռնել է վաճառողուհու պարանոցը, դանակը դրել պարանոցին ու փող պահանջել:
Ամիջապես ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումներով Զոհրաբ Վ․-ն բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, ապա ներկայացվել Մասիսի քննչական բաժին:
Հանցագործության գործիք դանակն առգրավվել է:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Զոհրաբ Վ․-ին վնասազերծել մի քաղաքացի։ Այդ ընթացքում վերջինս բռունցքներով հարվածներ է հասցրել և պատճառել մարմնական վնասվածքներ, որից հետո Զոհրաբ Վ․-ն տեղափոխվել է բուժօգնություն ստանալու:
Շարունակելով օպերատիվ հետախուզական միջոցառումները, մասիսի ոստիկաններն իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ժամը 22.10-ին բաժին են հրավիրվել մի կնոջ,որը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, սև շորերով, միջին հասակի, 40-ին մոտ մի տղամարդ հետապնդել է իրեն և բացահայտ հափշտակել է դրամապանակը։
Պարզվել է, որ կնոջ նկարագրված անձը ավազակությունն արած Զոհրաբ Վ․-ն է։
Զոհրաբ Վ․-ն ձերբակալվել է:
Նախապատրաստվում են նյութեր:

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի […]

Կարդացեք նաև

Share
Instagram
Telegram