«Թուրքական ավիաուղիները» արգելել է հայկական թերթը

MasterNews

«Թուրքական ավիաուղիները» հայտարարել է «Ակօս»-ի հայ-թուրքական հրատարակության հետ պայմանագիրը դադարեցնելու և շաբաթաթերթը Թուրքիայի օդանավակայանների տաղավարներում և ինքնաթիռներում չտարածելու որոշման մասին:

««Թուրքական ավիաուղիները» 2013 թվականից սկսած տարածել է «Ակօս» շաբաթաթերթը: Համաձայնագիրը չեղարկելու մասին որոշումը հայտնի է դարձել նախօրեին: Ավիաընկերության ներկայացուցիչները չեն մեկնաբանել համաձայնագրի չեղարկման պատճառը»,- այս մասին հաղորդում է մերձավորարևելյան հրատարակություններից Ahval-ը:

«Թուրքական ավիաուղիները» որոշել է հետևել Թուրքիայի իշխանությունների «խորհուրդներին» և չտարածել ընդդիմադիր բովանդակություն ունեցող թերթը:

Նշենք, որ «Ակօս»-ը հիմնադրել է Թուրքիայում բնակվող, ազգությամբ հայ լրագրող Հրանտ Դինքը՝ 1996թ.:

http://mamul.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Աննա Հակոբյանն ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» եւ «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը  շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային […]
Share
Instagram
Telegram