Արցախում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է զոհվել

MasterNews

Հունիսի 1-ին՝ ժամը 07:30-ի սահմանում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից  մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ  հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված  Սիփան Սերժիկի Մելքոնյանը:

Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

«Թուրքական ավիաուղիները» արգելել է հայկական թերթը

«Թուրքական ավիաուղիները» հայտարարել է «Ակօս»-ի հայ-թուրքական հրատարակության հետ պայմանագիրը դադարեցնելու և շաբաթաթերթը Թուրքիայի օդանավակայանների տաղավարներում և ինքնաթիռներում չտարածելու որոշման մասին: ««Թուրքական ավիաուղիները» 2013 թվականից սկսած […]
Share
Instagram
Telegram