Վարդանյան ընտանիքը իր միջոցներով կիրականացնի Ա. Մյասնիկյանի արձանի վերականգումը

MasterNews

Միքայել եւ Կարեն Վարդանյանները պատրաստակամություն են հայտնել իրենց միջոցներով իրականացնել Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի վերականգումը: Այս մասին հայտնում է մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանը:

Ալեքսանդր Մյասնիկյանի արձանը (քանդակագործ՝ Արա Շիրազ, ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան) Երևանի պատմության եւ մշակույթի հուշարձանների ցանկում է:

«Ինչպես կամայական շինարարական, վերականգնման կամ նորոգման աշխատանքներ օրենքով սահամանված կարգով անհրաժեշտ է իրականացնել մասնագետի կողմից նախագծված եւ փորձաքննված նախագծով: Երեկ Վարդանյան ըտանիքի հետ քննարկեցինք արձանի հետնապատի վերականգնման հարցը, Վարդանյան ընտանիքը պատրաստակամություն հայտնեց իր միջոցներով իրականացնել հուշարձանի վերականգումը, ներառյալ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումը եւ փորձաքննությունը, ինչպես նաեւ հետագա վերականգնման աշխատանքները»,-հայտնում է Տիգրան Գալստյանը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ձերբակալվել են Գյումրու քաղաքապետարանի բաժնի պետը և աշխատակիցը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռք բերված հիմնավոր տեղեկությունների հիման վրա ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրիի բաժնի կողմից ձեռնարկված գործողությունների […]
Share
Instagram
Telegram