ՊԵԿ — ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

MasterNews
2019Թ. ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՑ 2020Թ. ՀՈՒԼԻՍԻ 1-Ն ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՀԱՄԱԼԻՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 336-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագիրը հաստատվում է մինչև յուրաքանչյուր հարկային տարվա հունիսի 1-ը ներառյալ, իսկ 8-րդ մասի համաձայն՝ հաստատմանը հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմինն ապահովում է դրա տեղադրումը հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:

Համալիր հարկային ստուգումների պլանավորումն իրականացվում է ռիսկերի վրա հիմնված հարկային ստուգումների համակարգի միջոցով` ինքնաշխատ եղանակով, ուստի հայտնում ենք, որ պայմանավորված հարկային մարմնի տեղեկատվական բազայի արդիականացմամբ և թարմացմամբ՝ հնարավոր է 01.07.2019-01.07.2020թթ. ժամանակահատվածի  համալիր հարկային ստուգումների ծրագիրը հրապարակվի մի փոքր ուշացումով:

Նախապես հայցում ենք շահագրգիռ կողմերի ներողամտությունը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Վերաքննիչ քրեական դատարանը ստացել է Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերացումը բողոքարկող դիմումը

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մայիսի 29-ին ստացել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը, որը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին տեղեկացնում է «Datalex» դատական […]
Share
Instagram
Telegram