Համացանցային խարդախություն

MasterNews

Մայիսի 12-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Արմավիրի բաժնում Արաքս գյուղի մի բնակչուհուց հաղորդում էր ստացվել, որ ապրիլի 20-ին Ֆեյսբուք սոցիալական կայքի մի էջում տեսել է հայտարարություն. 75.000 դրամ արժողությամբ սեղան և 6 աթոռ, ապա նույն օրը, ժամը 21.30-ին, բջջայինով կապ է հաստատել վաճառողի հետ, որը ներկայացել է Մարիամ անվամբ, վերջինիս հետ պայմանավորվել և վճարային տերմինալի միջոցով 75.900 դրամ գումար է փոխանցել, որից 760 դրամը գանձվել է որպես սպասարկման վճար, և ըստ պայմանավորվածության՝ ապրիլի 22-ին գնված ապրանքները պետք է առաքեին իրեց տուն, սակայն բջջային հեռախոսազանգերին և ֆեյսբուքյան էջով ուղարկված նամակներին չի պատասխանում իրեն, վստահությունը չարաշահելով հափշտակվել է 75.900 դրամ գումար:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Արմավիրի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է Մարիամի ինքնությունը: Մայիսի 30-ին, ժամը 14.45-ին, Երևան քաղաքի Լյուքսեմբուրգի փողոցից նա բերման է ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ծխելը ոչ միայն արգելվելու է փակ, այլև կիսափակ տարածքներում, կանգառներում…

Ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքի նախագիծը կարգավորում է հանրային կյանքի մի շարք ասպեկտներ: Լրագրողների հետ […]
Share
Instagram
Telegram