Ծխելը ոչ միայն արգելվելու է փակ, այլև կիսափակ տարածքներում, կանգառներում…

MasterNews

Ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքի նախագիծը կարգավորում է հանրային կյանքի մի շարք ասպեկտներ:

Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ չի կարող ժամկետներ ասել, թե նախագիծը երբ կներկայացվի կառավարության և Ազգային ժողովի քննարկմանը: «Եթե իմ ցանկությունով լիներ, վաղուց արգելած կլինեինք ծխելը , բայց կա կառավարություն, որը կոլեգիալ մարմին է, և հետո նաև Ազգային ժողով: Մեր մասով օրենքի նախագիծը պատրաստ է: Կա դիմադրություն մեր որոշ գործընկերների կողմից, որը մենք փորձում ենք հաղթահարել՝ որոշ շտկումներ անելով, որոշ ավելի լուրջ հիմնավորումներ տալով։ Դրանից հետո այն կներկայացվի Ազգային ժողով»,- ասաց նախարարը:

Թորոսյանի խոսքով՝ նախագծի համաձայն՝ ծխելը ոչ միայն արգելվելու է փակ, այլև կիսափակ տարածքներում, կանգառներում, շքամուտքերում, հանրային տրանսպորտում:

Նախագծում կան  ծխախոտի ցուցադրության, մարքեթինգային, վաճառքի սահմանափակումներ:

http://yerkirmedia.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Թոխմախի Բաբո անունով հայտնի Բաբկեն Ղազարյանը դատի է տվել Դանիել Իոաննիսյանին. մինչ այդ նա մարդ էր ծեծում (լուսանկար)

ՀՀ մաքսային ծառայության գնդապետ, շատերին Թոխմախի Բաբո անունով հայտնի Բաբկեն Ղազարյանը դատի է տվել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին՝ նրա որոշ […]
Share
Instagram
Telegram