Ծառուկյանն ուզում է, որ իրենց հարցեր տան սպորտից, տնտեսությունից, այլ ոչ թե …

MasterNews

Մեզ պետք է միջազգային ճանաչում․ այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը․

«Այսօր Ղարաբաղի հարցը մեր համար լուծված է, փակված է, 30 տարի որպես անկախ պետություն: Ժողովուրդը Արցախի հարցը կարգավորել է, մնացածը բանակցային հարցեր են: Մեզ պետք է միջազգային ճանաչում, անկախ պետություն»,- ասաց Ծառուկյանը՝ հավելելով, որ լավ է վերաբերում վարչապետի հայտարարությանը, որ Արցախը պիտի վերադառնա բանակցային սեղան:

Լրագրողների հետ զրույցում Ծառուկյանն ասաց, որ չի հասկանում, թե ինչու ինքը պիտի ներողություն խնդրի լրագրողից:

««Ներողություն խնդրելու» կոչ անողները թող նախ իրենք իրենց լրագրողներին կարգի հրավիրեն, որ հարգարժան մարդուն հարցը տալուց լրագրողը հասկանա, որ վիրավորական է դիմում մարդուն: Ես դեռ իմ վրա զարմանում եմ՝ ոնց այդքան կոռեկտ կոռեկտ»,- ասաց Ծառուկյանը՝ նշելով, որ լրագրողն իրեն վիրավորել է՝ ոչ կոռեկտ հարցեր տալով. «Առանց անհարմար զգալու՝ անհիմն վիրավորեց, որի համար ինքը պիտի պատասխանի»:

Օրեր առաջ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Ծառուկյանը դժգոհել էր լրագրողների հարցերից՝ հայտարարելով, որ նրանք իրեն անհաճո հարցեր տալու համար գումար են վերցնում:

Ծառուկյանն ուզում է, որ իրենց հարցեր տան սպորտից, տնտեսությունից, այլ ոչ թե Ռոբերտ Քոչարյանից, Սերժ Սարգսյանից կամ Մարտի մեկից։

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Աշխարհի գեղեցկուհի բռնցքամարտիները Top-15 (ֆոտո)

Աշխարհի գեղեցկուհի բռնցքամարտիները Աննա Հուալթոն-ԱՄՆ Ջեսիկա Իոլանդա Բոպ — Արգենտինա                               […]

Կարդացեք նաև

Share
Instagram
Telegram